Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 148-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 դեկտեմբերի 2020 թվականի N 148-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ և 14-րդ կետերով, 14-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով, 16-րդ հոդվածով.

1. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների (նախադպրոցական ուսումնական հաստատություններ) ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար սահմանել 4400 (չորս հազար չորս հարյուր) դրամ:
2. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, և արվեստի դպրոցներ) ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար սահմանել 3000 (երեք հազար) դրամ, իսկ նկարչական բաժնում` 2000 (երկու հազար) դրամ:
3. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության <<Վ. Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն>> բյուջետային հիմնարկի ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել.
1) թաեքվոնդո մարզաձևի համար` 4000 (չորս հազար) դրամ,
2) ձյուդո մարզաձևի համար` 2000 (երկու հազար) դրամ,
3) բռնցքամարտ մարզաձևի համար` 3000 (երեք հազար) դրամ,
4) բազկամարտ մարզաձևի համար` 2000 (երկու հազար) դրամ,
5) ծանրամարտ մարզաձևի համար` 3000 (երեք հազար) դրամ:
4. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար սահմանել արտոնություն` տեղական վճարի դրույքաչափը նվազեցնել 50 տոկոսի չափով հետևյալ դեպքերում.
1) միևնույն ընտանիքից երկու և երեք երեխաների հաճախելու դեպքում` երկրորդ և երրորդ երեխաների համար,
2) չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար,
3) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար,
4) դատարանի վճռով ծնողներից մեկին անգործունակ ճանաչված ընտանիքների երեխաների համար,
5) Արցախյան ազատամարտի մասնակիցների, հիվանդության և աշխատանքային հաշմանդամության կարգ ունեցող ծնողների երեխաների համար:
5. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական և արվեստի դպրոցներ) ծառայություններից օգտվողների համար սահմանել արտոնություն` տեղական վճարի դրույքաչափը նվազեցնել 50 տոկոսի չափով հետևյալ դեպքերում.
1) չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար,
2) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար,
3) Արցախյան ազատամարտի մասնակիցների, հիվանդության և աշխատանքային հաշմանդամության կարգ ունեցող ծնողների երեխաների համար :
6. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվող երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար տեղական վճարի վճարումից ազատել:
7. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության <<Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց>> բյուջետային հիմնարկ և <<Հրազդան համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն>> բյուջետային հիմնարկ հաճախող երեխաների մարզումներն ու ուսուցումն իրականացնել անվճար:
8. Սույն որոշմամբ սահմանված արտոնությունները կկիրառվեն սույն որոշման 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված ծառայություններից օգտվողների կողմից համապատասխան արտոնությունը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում` փաստաթղթերը ներկայացնելուն հաջորդող ամսվա 1-ից:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ին:


Կողմ -8

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՐԻԿ

ԼԵՎՈՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԽԱՉԻԿ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՌՈՄԻԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀՈՎԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(16.84 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner