Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 178
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 12
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 12


Զեկ. ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼՐԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով.

1.Հրազդան համայնքի համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայության առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների աշխատավարձերի այն դրույքաչափերի նկատմամբ, որոնց չափը կազմել է 2021 թվականի հունվար ամսվա համար 93.000 դրամ, սահմանել լրավճար 289 դրամի չափով:
2.Հրազդան համայնքի համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայության առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների աշխատավարձերի այն դրույքաչափերի նկատմամբ, որոնց չափը կազմում է 93.000 դրամ, 2021 թվականի փետրվար և հետագա ամիսների համար սահմանել լրավճար 300 դրամի չափով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը և տարածվում է նաև 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner