|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 հոկտեմբերի 2025 թվականի N 1246 |
ՆՈՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 21-րդ կետով և հիմք ընդունելով Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2025 թվականի հոկտեմբերի 15-ի №6559 զեկուցագիրը. 1.« Հրազդանի «Մայրական անկյուն» մսուր մանակապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար եռամսյա ժամկետում հայտարարել նոր մրցույթ: 2․Հրազդանի համայնքապետարանի «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների, հուշարձանների պահպանման և շահագործման» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար եռամսյա ժամկետում հայտարարել նոր մրցույթ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|