Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1211
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2025 թվականի N 1211

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման N 1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով Էդուարդ Իսկանդարյանի 2023 թվականի հուլիսի 11-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված «Աշոտ Հակոբյան Գուրգենի» ԱՁ-ի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 202372LPJA ծածկագիրը, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 98 մասնագիտական եզրակացությունը.

  1.Հրազդան համայնքին պատկանող Հրազդան քաղաքում գտնվող 07-001-0505-0079 ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամասի 14-րդ փողոց, 23 (ծածկագիր` 07011VFCABZV):
  2.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 241 շենքի թիվ 35 բնակարանի բնակիչ Էդուարդ Իսկանդարյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 14-րդ փողոց 23 հասցեում գտնվող 42,5քմ արտաքին մակերեսով հասարակական նպատակային նշանակության առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքը ճանաչել օրինական:
  3.Հրազդան համայնքին պատկանող Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 14-րդ փողոց 23 հասցեում գտնվող 42,5քմ ընդհանուր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից փոփոխել հասարակական կառուցապատման:
  4.Առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքը և դրանով զբաղեցված 42,5քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
  5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner