Այսօր: Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 356
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1264
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2025 թվականի N 1264

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՉ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 44-րդ կետի «ը» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով, «ԷԴԳԱՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությանը 2025 թվականի հունվարի 8-ին տրամադրված օգտակար հանածոների արդյունահանման N ՇԱԹ-29/760 թույլտվությունը, Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 9-ի N165 որոշումը և «ԷԴԳԱՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության տնօրենի 2025 թվականի փետրվարի 17-ի դիմումը

1.Ոչ մրցութային կարգով վարձակալության իրավունքով «ԷԴԳԱՐ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օգտագործման տրամադրել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 08042025-07-0143, գաղտնաբառ՝ 7BYYAYQSFGDS) Հրազդան համայնքի քաղաք Հրազդան 9 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված 1.96746հա մակերեսով հողամասը:
2.Տրամադրվող 1.96746հա մակերեսով հողամասի համար կնքել վարձակալության իրավունքի պայմանագիր՝ 160 000 (մեկ հարյուր վաթսուն հազար) դրամ տարեկան վարձավճարով, 20 (քսան) տարի ժամկետով՝ բազալտի արդյունահանման նպատակով:
3.Պայմանագրի կետերի կատարման հսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner