Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի պահանջներով, հիմք ընդունելով 2025 թվականի օգոստոսի 29-ին <<Արտագերատեսչական փորձաքննություն>> փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված տեխնիկական եզրակացությունը, ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված շինության հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 2022D3Q1GW) և Անդրանիկ Բեդյանի 2025 թվականի օգոստոսի 29-ի դիմումը.
1.Օրինական ճանաչել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 13-րդ փողոցի թիվ 16/3 տան բնակիչ Անդրանիկ Արմենի Բեդյանի կողմից Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 13-րդ փողոց թիվ 16 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող (սեփականության իրավունքի վկայական 22092015-07-0057, գաղտնաբառ՝ ESRG4N768LWC) բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 57.21քմ արտաքին մակերեսով բնակելի տունը` օրինականացման վճարը սահմանել 96 000 (իննսունվեց հազար) դրամ և վճարել Հրազդան համայնքի բյուջեի 900125001504 գանձապետական հաշվին:
2.Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: