Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 119
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 119


Զեկ. ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N07 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի. 

Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2021 թվականի հուլիսի 13-ի N 07 հերթական նիստի օրակարգը. 

1. «Հրազդան համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» բյուջետային հիմնարկի տնօրեն նշանակելու համաձայնություն տալու մասին

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 14-ի N 176-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

3. Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2021 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի ընթացքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելու մասին

4. Ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին

5. Անշարժ գույքի հարկի գումարը հետ վերադարձնելու մասին

6. Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին

7. Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը ոչ մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին

8. Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության մասին

9. Կադաստրային քարտեզում հայտնաբերված անճշտության ուղղում կատարելու և համայնքային սեփականություն ճանաչելու մասին

10. Նորիկ Օհանյանին պատկանող ավտոտնակի պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին

11. Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը Սերյոժա Հարությունյանին կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին

12. Հրազդան համայնքի հողային հաշվեկշիռը համաձայնեցնելու մասին

13. Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին

14. Տեղական վճարների արտոնություն կիրառելու մասին


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner