Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով Անահիտ Սուրենի Մարգարյանի 2025 թվականի հոկտեմբերի 01-ի դիմումը և Հրազդան համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 26 արձանագրությունը.
1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 44ա շենքի 17 բնակարանի բնակչուհի Անահիտ Սուրենի Մարգարյանին նշանակել իր որդու՝ Արթուր Մհերի Մարգարյանի (ծնված՝ 05.05.1983թ.) նկատմամբ խնամակալ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անահիտ Սուրենի Մարգարյանին պատշաճ կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: