Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 130
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 130


Զեկ. ՊԵՏԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՐՅՈԺԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով,  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով  և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ  բաժնի 46.2 կետի «ա» ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2020 թվականի նոյեմբերի 13-ի թիվ ՎԴ/11047/05/19 վճիռը.  

1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 79 շենքի թիվ 22 բնակարանի բնակիչ Սերյոժա Հարությունյանին կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 79 շենքին հարող տարածք թիվ 2 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում ընդգրկված բնակավայրերի նպատակային նշանակության 20.0քմ մակերեսով հողամասը (ավտոտնակ  կառուցելու)՝ 12 000  (տասներկու  հազար)  դրամ   տարեկան վարձավճարով,  99 (իննսունինը)  տարի ժամկետով:       
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:     



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner