Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Սարգիս Գրիգորյանի լիազորված անձ Վահագն Գրիգորյանի 2025 թվականի սեպտեմբերի 26-ի դիմումը.
1.Հրազդան քաղաքի Նար-Դոսի թիվ 123 տան բնակիչ Սարգիս Մնացականի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2552063, տրված՝ 2008 թվականի մայիսի 20-ին) Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան քաղաքի Հարավային թաղամասում գտնվող գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Ս․Շահումյան փողոց, 70 (ծածակագիր՝ 07011SGGLJKJ)։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: