Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Վանիկ Պողոսյանի 2025 թվականի սեպտեմբերի 9-ի դիմումը.
1. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամաս թիվ 477/1 տան բնակիչ Վանիկ Պողոսյանին ժառանգության իրավունքով փոխանցված (Հրազդան նոտարական տարածքի նոտարի կողմից 2014 թվականի հունվարի 14-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված սեղանամատյանում 34, ժառանգական գործ 34) Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Ջրառատ թաղամաս, 477/3 (ծածկագիր՝ 07011YVZQCHP) ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: