|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 հոկտեմբերի 2020 թվականի N 136 |
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ և 68-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջների. 1.Աճուրդային կարգով օտարել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտա 71/4 հասցեում գտնվող 178.1 քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը`650 000 (վեց հարյուր հիսուն հազար) դրամ մեկնարկային գնով (կադաստրային ծածկագիր` 07-001-0702-0055): 2.Աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 5%–ի չափով: 3.Աճուրդի դրված հողամասի մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
Կողմ -9 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆՎԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ ԶԱՔԱՐՅԱՆ ՄԵԼՍԻԿ ԼԵՎՈՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԽԱՉԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՌՈՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՈՎԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|