Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 123
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 123


Զեկ. ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ և 68-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջների.

1.Աճուրդային կարգով օտարել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող հետևյալ հողամասերը․
1)Միկրոշրջան թաղամաս, 2-րդ փողոց 5/3 հասցեում գտնվող 34.0 քմմակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը` 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ մեկնարկային գնով (կադաստրային ծածկագիր` 07-001-0112-0022):
2)Միկրոշրջան թաղամաս, 13-րդ փողոց 22/1 հասցեում գտնվող 28.81 քմմակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը` 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ մեկնարկային գնով (կադաստրային ծածկագիր` 07-001-0513-0117):
3)Կենտրոն թաղամաս 16/14 հասցեում գտնվող 152.0 քմմակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը` 1 000 000 (մեկ միլիոն) դրամ մեկնարկային գնով (կադաստրային ծածկագիր` 07-001-0442-0127):
2.Աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 5%–ի չափով:
3.Աճուրդի դրված հողամասի մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner