Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ և 68-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջների. 1.Աճուրդային կարգով օտարել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտա 71/4 հասցեում գտնվող 178.1 քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը`650 000 (վեց հարյուր հիսուն հազար) դրամ մեկնարկային գնով (կադաստրային ծածկագիր` 07-001-0702-0055): 2.Աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 5%–ի չափով: 3.Աճուրդի դրված հողամասի մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |