Նպատակ | Հրազդանի տարածքային և տնտեսական զարգացման գործում կարևոր է հաշվի առնել համայնքի բնակչության հեռանկարային աճը, որը ելնում է համայնքի հեռանկարային տարածքային զարգացման հնարավորություններից:Համայնքի զարգացման ռազմավարությունն է՝ բարեփոխումներ անցկացնելու ճանապարհով հետևողականորեն բարելավել համայնքի բնակչության սոցիալ-տնտեսական, մշակութային և հանգստի պայմանները և, հաշվի առնելով համայնքի աշխարհագրական դիրքը, համայնքը դարձնել առողջարանային գոտի, մաքուր, բարեկարգ, կանաչապատ և գրավիչ բնակավայր: Զարգացման հիմնական ուղղությունների իրականացման գործընթացում խիստ կարևորվում է տեղական իշխանությունների, համայնքի բնակչության, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և գործարարների համատեղ գործունեությունը, ինչպես նաև համագործակցությունը պետական կառավարման մարմինների և դոնոր կազմակերպությունների հետ: |