09.10.24
Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրում 1990-ական թվականներից հետո առաջին անգամ կենտրոնացված ջրամատակարարման համակարգ է անցկացվել։
|
Լեռնանիստ բնակավայրի բնակիչները երկար տարիներ չեն ունեցել կենտրոնացված ջրամատակարարում, ապրել են խմելու կենսական նշանակություն ունեցող ջրի պակասով։ Նրանք ստիպված էին ջուրը ստանալ տան բակերում փորված ջրհորերից։ Կառավարության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրով Լեռնանիստ բնակավայրի կենտրոնացված ջրամատակարարման հարցին վերջնական լուծում է տրվել։ Ծրագրի հիմնական նպատակը մշտական ջրամատակարարում ապահովելը, խմելու ջրի հասանելիությունը կայուն և անվտանգ դարձնելն է Լեռնանիստ բնակավայրում։ Մանրամասները՝ տեսանյութում
|
|
07.10.24
Շնորհավորական ուղերձ գրադարանավարի օրվա առթիվ
|
Սիրելի՛ գրադարանավարներ,Սրտանց շնորհավորում ենք ձեզ ձեր մասնագիտական օրվա՝ գրադարանավարի տոնի առթիվ: Շնորհակալություն ձեր անգնահատելի աշխատանքի և գրքերի հանդեպ սիրո համար։ Ձեր աշխատանքը առանցքային դեր ունի ոչ միայն մշակութային ժառանգության պահպանման, այլև ընթերցասերների նոր սերնդի ձևավորման գործում։Այսօր գրադարանները դարձել են մշակութային կենտրոններ, որտեղ տեղի են ունենում մի շարք հետաքրքիր միջոցառումներ, այդ թվում գրքերի շնորհանդեսներ:Գրադարանային համակարգի սիրելի՛ աշխատակիցներ, համոզված ենք, որ ձեր կատարած ամենօրյա անգնահատելի աշխատանքը շարունակելու է նպաստել քաղաքացի-մշակույթ կապի ամրապնդմանը:Կրկին շնորհավորում ենք մասնագիտական օրվա առթիվ և շնորհակալություն ենք հայտնում մասնագիտությանը անվերապահորեն ...
Մանրամասն |
|
04.10.24
Հրազդան համայնքի թիվ 12, 13 և 16 մանկապարտեզների խոհանոցներն ամբողջությամբ հիմնանորոգվել և կահավորվել են։
|
Հրազդանի թիվ 12, 13 և 16 մանկապարտեզների խոհանոցները տևական ժամանակ գտնվում էին անբարեկարգ վիճակում և վերանորոգման կարիք ունեին։ Վերանորոգման աշխատանքները սկսվել են մանրակրկիտ պլանավորումից: Շինարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ։ Էլեկտրական և սանտեխնիկական համակարգերի թարմացումը կարևոր քայլ էր ժամանակակից պահանջներին և սանիտարական չափանիշներին համապատասխանող անվտանգ և հարմարավետ խոհանոցներ ստեղծելու ուղղությամբ: Խոհանոցներն ամբողջությամբ սալիկապատվել են:
Մանրամասները՝ տեսանյութում
|
|
01.10.24
Կենտրոն թաղամասում ասֆալտապատվեց Սահմանադրության հրապարակից դեպի Արտակ Ռաֆայելյանի անվան մարզադպրոց տանող կարևոր նշանակության ճանապարհը։
|
Դեպի Արտակ Ռաֆայելյանի անվան մարզադպրոց և ուսումնական հաստատություններ տանող ճանապարհը ներառվել է Հրազդանում իրականացվող մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքներում և հիմնանորոգվել սուբվենցիոն ծրագրով: Ճանապարհիի երկու կողմերում տեղադրել են բազալտե եզրաքարեր և կառուցել մայթեր, ասֆալտապատել, ինչը զգալիորեն կբարելավի քաղաքացիների անցուդարձը փողոցի ողջ երկայնքով:
Մանրամասները՝ տեսանյութում
|
|
27.09.24
Հարգանքի տուրք՝ 2020 թվականի 44 օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին:
|
2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամին լայնածավալ պատերազմ սանձազերծեց արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով: Անհավասար պայքարում հայրենիքի նվիրյալները 44 օր շարունակ պայքար մղեցին հանուն հայրենիքի պաշտպանության: 44-օրյա պատերազմի չորրորդ տարելիցի օրը համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը աշխատակազմի հետ միասին այցելել է Մաքրավան թաղամասում գտնվող համաքաղաքային հուշահամալիր և ծաղիկներ խորնարհել հանուն հայրենիքի զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշակոթողին: Խոնարհվում ենք հերոսածին մայրերի առջև: Հավերժ փառք հանուն հայրենիքի պաշտպանության կյանքը զոհաբերած հերոս տղերքին:
|
|
21.09.24
Շնորհավորական ուղերձ՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:
|
Սիրելի հայրենակիցներ,Շնորհավորում ենք ձեզ Ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ: Երեք տասնամյակ առաջ հայ ժողովուրդը՝ պատմության մեջ նոր էջ բացելով, վերականգնեց սեփական ճակատագիրը տնօրինելու և ազատ ինքնիշխան պետություն ունենալու իրավունքը: Անկախացման տարիներին մեր պետությունը լուրջ փորձությունների ենթարկվեց` պատվով հաղթահարելով յուրաքանչյուր խոչընդոտ և դժվարություն: Այսօր մենք կարող ենք փաստել, որ հայ ժողովրդի անկոտրում կամքի և վճռականության շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը անկախ և կայացած երկիր է, որն ունի իր պետական բոլոր խորհրդանիշերը` ...
Մանրամասն |
|
20.09.24
Թիվ 7 մանկապարտեզի՝ գրեթե հիսուն տարվա պատմություն ունեցող խորհրդային դռներն ու պատուհանները ապամոնտաժվել և տեղադրվել են նորերը։
|
Հրազդան քաղաքի թիվ յոթ 7 մանկապարտեզի հին ու ճաքճքած խորհրդային պատուհանները և սովետական դռները մաշված էին, ոչ պիտանի և չէին ապահովում հարմարավետության և անվտանգության անհրաժեշտ մակարդակը։ Նման պայմաններում շատ դժվար էր կայուն ջերմաստիճանի պահպանումը շենքի ներսում: {որհրդային ժամանակներից մնացած պատուհանները և դռները ապամոնտաժել են ,փոխարենը տեղադրել են ժամանակակից եվրոպատուհաններ և դռներ:
Մանրամասները՝ տեսանյութում
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |