Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հիմք ընդունելով «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ ընկերության 2025 թվականի սեպտեմբերի 18-ի 02/0918 գրությունը․ 1.Հրազդան համայնքի սեփականություն համարվող Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Սահմանադրության հրապարակ 1 հասցեում գտնվող վարչական շենքի 7-րդ հարկում 3 /երեք/ աշխատասենյակ /ընդհանուր 50 քմ մակերեսով/ 2 (երկու) տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատությամբ ընկերությանը։ 2.Յուրաքանչյուր աշխատասենյակի համար վարձավճարի չափը սահմանել ամսական 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |