Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հաշվի առնելով, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 37 շենքի 57 բնակարանի բնակիչ` Արմեն Թարվերդի Բագրատյանին սեփականության իրավունքով պատկանող «Մերսեդես» մակնիշի 36 FL 389 համարանիշի ավտոմեքենան 2019 թվականի հունիսի 04-ին Երևան քաղաքի Եղբայրության փողոց 16-րդ շենք 34-րդ բնակարանի բակից խաբեությամբ հափշտակել են և ըստ էության Արմեն Թարվերդյանը 2019 թվականի հունիսի 04-ից չի տիրապետել վերը նշված գույքին, որը հիմնավորվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2024 թվականի փետրվարի 27-ի օրինական ուժի մեջ մտած դատավճռով (ԵԴ/0626/01/21), ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով օրենսդրի կողմից սահմանվել է իրավակարգավորում, որի համաձայն` փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի մասով գույքահարկից, թեև սույն իրավակարգավորումը տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված հանցագործությունների հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման գործընթացի վրա, սակայն օրենսդիրը սահմանել է տվյալ դեպքերի մասով իրավակարգավորում փոխադրամիջոցի գույքահարկից ազատման վերաբերյալ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2025 թվականի սեպտեմբերի 09-ի N 01/05/08548-2025 գրությունը. 1. Արմեն Թարվերդի Բագրատյանին սեփականության իրավունքով պատկանող, վերջինիս տիրապետումից դուրս գտնվող «Մերսեդես» մակնիշի 36 FL 389 համարանիշի ավտոմեքենայի գույքահարկի գծով սահմանել արտոնություն՝ ազատելով մինչև ապառքի վճարման օրվա դրությամբ առկա հարկային պարտավորությունների հաշվարկված տույժի վճարումից և ազատված գույքահարկ վճարողի փոխարեն Հրազդան համայնքի բյուջեից կատարել վճարում: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |