Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին« օրենքի 5-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով․ 1. Հրազդանի համայնքապետարանի «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների, հուշարձանների պահպանման և շահագործման» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել համայնքի սեփականություն հանդիսացող ՄԱԶ 490343-390 մակնիշի 626 LL 70 պետական համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցը /նույնականացման համարը՝ (VIN)Y3M490343J0000080/ : 2.Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 19-ի «Հրազդանի համայնքապետարանի« Աղբահանություն և սանմաքրում» բյուջետային հիմնարկին գույք տրամադրելու մասին» № 155 որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը։ 3․Հրազդանի համայնքապետարանի «Կոմունալ տնտեսություն» հիմնարկին ամրացված 40 հատ մետաղյա աղբամանները անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել Հրազդանի համայնքապետարանի «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների, հուշարձանների պահպանման և շահագործման» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։ 4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |